Եռօրյա ճամբար Դիլիջանում

Стандартный

Առաջին օր. Մայիսի 7-ի առավոտյան «Գարնանային Լաստիվեր» բնագիտական նախագծի շրջանակներում մեկնեցինք Դիլիջան: Ճամփորդության մասնակիցները Դպրոց-պարտեզի 5-6-րդ դասարանցիների մի խումբ էր: Շատերն առաջին անգամ էին գիշերակացով ճամփորդության մեկնում. հետաքրքիր էր ծնողներից բաժանման պահերին հետևել: Հրաժեշտ տվեցինք մեզ ճանապարհողներին և ճամփա ընկանք: Առաջին կանգառը Սևանա լճի ափին էր: Հրաշալի արևոտ եղանակ էր, վայելեցինք գարնանային Սևանի գեղեցկությունը, նախաճաշեցինք ու շարունակեցինք մեր ուղին: Մոտ երկու ժամից արդեն Ջուխտակ վանքի մոտ էինք, մեզ թեթև քայլարշավ էր սպասվում, բայց Դիլիջանի գեղեցիկ բնությունը մոռացնել տվեց ճանապարհի դժվարությունը: Ջուխտակ վանքում շրջայցը կազմակերպեց Արևիկ Տատինցյանը, պատմեց վանքի կառուցման ու մի փոքր էլ ճարտարապետության մասին: Մի փոքր հանգստից, թեթև ճաշից հետո շարժվեցինք հետ: Մեկ ժամից արդեն մեր հարմարավետ տանն էինք: Մինչև ընթրիքը սովորողները հասցրեցին լինել մարզադաշտ-խաղահրապարակում, ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղալ:

Это слайд-шоу требует JavaScript.

Երկրորդ օր Մայիսի 8-ը սկսեցինք առավոտյան նախավարժանքով. վազեցինք մինչև մարզադաշտ, նախավարժանք արեցինք ու վերադարձանք հյուրատուն: Նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Ենոքավան, որտեղից էլ պիտի սկսեինք քայլարշավ դեպի Լաստիվեր: Եղանակն այս անգամ որոշել էր մեզ վատ անակնկալ մատուցել՝ Ենոքավանում թեթև անձրև էր ու մառախուղ, որն ավելի խորհրդավոր էր դարձրել բնությունը: Դե իսկ իսկական սեբաստացիներին անձրևն ու ցեխը չէին կարող խանգարել հաղթահարելու այդքան գեղեցիկ ճանապարհը: Սաղարթախիտ անտառի միջով անցնող կածանը մեզ տարավ Լաստիվերի բացատ: Այստեղ ճաշեցինք, քայլեցինք դեպի Լաստիվերի ջրվեժ, ապա վերադարձանք բացատ և լսեցինք Աշոտ Մանսուրյանի պատումը Լաստիվերի անապատի ու քարանձավերի մասին: Խաղալուց ու հանգստանալուց հետո քայլարշավով վերադարձանք Ենոքավան, ապա՝ Դիլիջան: Նշեմ, որ պիցցա ուտելու գաղափարն այնքան էր սովորողներին ոգևորել, որ իրենք էլ մասնակցեցին ընթրիքի պատրաստմանը:

Это слайд-шоу требует JavaScript.

Երրորդ օր Մայիսի 9-ին նախաճաշից անմիջապես հետո գնացինք զբոսնելու Դիլիջանով: Եղանք ամֆիթատրոնում, Հին Դիլիջանի վարպետաց փողոցում, շրջեցինք քաղաքի այգում և վերադարձանք ճաշելու: Ճաշից հետո պատրաստվում էինք շարժվել դեպի Մակարավանք, երբ սկսեց տեղալ հորդառատ անձրև, ինչն էլ հետաձգեց մեկ ճամփորդությունն ավելի քան մեկ ժամով: Մակարավանքում շրջեցինք, լսեցինք Մարինե Մանուկյանի և Դավիթ Գրիգորյանի պատումը վանքի մասին, ապա վանքից ոչ շատ հեռու գտնվող մարգագետնում ընդմիջում արեցինք ու վերադարձանք Երևան:

Это слайд-шоу требует JavaScript.

Ճամփորդության տեսաֆիլմը՝ շուտով:

Լուսանկարները՝ Անահիտ Բեկյանի:

Один ответ

  1. Уведомление: Հանրակրթական Դիջիթեքն իմ աչքերով. մասնակցից մինչև ստուգատեսի համակարգող | Ազնիվ Հովհաննիսյան

Оставьте комментарий