Daily Archives: 24.05.2014

Ամառային ուսումնական ճամբարի նախագիծ

Стандартный

Ճամբարի տևողությունը 02.06-15.06

Ամառային ուսումնական ճամմբարի ընթացքում ես և իմ ջոկատը կմասնակցենք միջին դպրոցի ուսումնական ճամբարի նախագծում ընդգրկված աշխատանքներին, ստուգատեսներին: Բացի դրանցից նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

  • Աշխատանք ջոկատում. ջոկատի լոգոյի, անվան ընտրություն, նախապատրաստում ճամբարյան մրցույթների և ստուգատեսներին:
  • Փորձի փոխանակում կրտսեր դասարանների սովորողների հետ «Ինչպես ճիշտ պատրաստվել ճամփորդություններին, ճամբարներին» թեմայով:
  • Քաղաքային և քաղաքից դուրս ճամփորդություններ սովորողների անհատական նախագծերով (1,2,3):
  • Հունիսի 9-ին էկո-ճամփորդություն «Հայկական ծառատունկ» ծրագրի Աշտարակ քաղաքի տնկարան:
  • Ճամփորդություն լազերային հրաձգարան, արտագնա կլոր սեղան Էջմիածնում:
  • Կինոդիտումներ ինչպես կրթահամալիրում, այնպես էլ՝ կրթահամալիրից դուրս: