Tag Archives: աշխարհագրություն

«Աշխարհագրական տերմինների բառարան» նախագիծ

Стандартный

Նպատակը․  Նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտելիքները աշխարհագրությունից և մեդիահմտությունները։

Արդյունքը․ Նախագծի արդյունքում կունենանք աշխարհագրական տերմինների բառարան 

Մասնակիցները․ 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատված․ հոկտեմբեր 2013թ — մայիս 2014թ․

Նկարագրություն․  «Բնագիտություն» առարկան 5-րդ դասարանում  իր մեջ ներառում է նաև որոշ գիտելիքներ աշխարհագրությունից։ Որպեսզի այդ գիտելիքներն ավելի ամրապնդվեն, որոշեցի 5-րդ դասարանի սովորողների հետ միասին ստեղծել աշխարհագրական տերմինների բառարան։ Բառարանն իր մեջ ներառում է այն բոլոր նոր տերմինները, որոնք հանդիպում են բնագիտության 5-րդ դասարանի գրքում։ 

Ամեն սովորող  ուսումնական տարվա ընթացքում պետք է ընտրի է բառարանից 3-5 բառ և համացանցից, հանրագիտարանից ու տեղեկատվության այլ աղբյուրներից օգտվելով պատրաստի այդ բառերը բացատրող նյութ։

Նյութը պետք է լինի  հստակ շարադրված, ոչ շատ ծավալուն, պարունակի տվյալ տերմինի սահմանումն ու բացատրությունը։

Բացատրված բառը տեղադրվում է սովորողի բլոգում։

Նախագծին մասնակցությունը համարվում է հետազոտական աշխատանք և գնահատվում առավելագույնը 10 միավոր՝ ամեն բառի բացատրության համար։

Նախագծի ամփոփումը տե՛ս այստեղ։