Tag Archives: զանգվածային բաժին

Խառնուրդեր և լուծույթներ

Стандартный

Որոշ մարմիններ բաղկացած են միայն մեկ տեսակի նյութից, օրինակ՝ ապակե բաժակը բաղկացած է ախակուց, արծաթե գդալը՝ արծաթից և այլն: Ապակին և երկաթը մաքուր նյութեր են, այսինքն՝ բաղկացած են մեկ տեսակի մոլեկուլներից: Բայց բնության մեջ նյութերը հիմնականում հանդես են գալիս ոչ մաքուր վիճակներում: Օրինակ գրանիտի մեջ անգամ անզեն աչքով կարելի է տեսնել դրա երեք բաղադրիչները: Այնպիսի նյութերը, որոնք պարունակում են երկու կամ ավել նյութերի մասնիկներ, կոչվում են խառնուրդներ: Օրինակ՝ աղի և ավազի խառնուրդը, աղի և շաքարավազի խառնուրդը և այլն: Խառնուրդում կարելի է տարբերակել բաղադրիչ նյութերը, որովհետև դրանք խառնուրդում պահպանում են իրենց հատկությունները: 

Երբ խառնուրդի բաղադրիչներից մեկը հեղուկ է, այդ խառնուրդն անվանում են լուծույթ: Օրինակ՝ երբ աղը խառնենք ջրի հետ աղի մասնիկները չեն երևա, որովհետև աղի մասնիկները հավասարաչափ կխառնվեն ջրի մասնիկների հետ: Հեղուկը (այս դեպքում՝ ջուրը), կոչվում է լուծիչ, իսկ այն նյութը, որը խառնում ենք լուծիչին (այս դեպքում աղը) կոչվում է լուծվող նյութ: Այսպիսով՝ լուծույթը համասեռ խառնուրդ է՝ կազմված լուծիչից և լուծվող նյութից: 

Լուծույթների քանակական բնութագիրը տրվում է լուծույթում լուծված նյութի զանգվածային բաժնով: Այն հավասար է լուծվող նյութի զանգվածի հարաբերությանը ամբողջ լուծույթի զանգվածին: Օրինակ՝ եթե 10կգ ջրում լուծենք 5կգ աղ, աղի զանգվածային բաժինը կլինի 5կգ:(10+5)կգ=5:15=1/3: Այսինքն՝ աղի զանգվածային բաժինը կլինի 1/3։

Լուծույթները կյանքի գոյության համար կարևոր նշանակություն ունեն։ Կարևորագույնը բնական ջուրն է, որի մեջ լուծված են թթվածին, տարբեր աղեր, ածխաթթու գազ և այլ նյութեր։ Ջուրը համարվում է լավագույն լուծիչ։ Արյունը, ստամոքսահյութը, ջրային լուծույթներ են։