Daily Archives: 22.05.2014

«Բարձունքի նվաճում» նախագիծ. Արմաղան լեռ

Стандартный
Նախագծին մասնակցում են Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիները 
images«Բարձունքի նվաճում» կրթահամալիրյան նախագծի շրջանակներում մայիսի 31-ին նախատեսվում է վերելք դեպի Արմաղան լեռ և այցելություն Կոթավանք խոնարհված եկեղեցի:
Արմաղան լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռնաշղթայում` ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա: Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխաին ծագում ունեցող լճակը այն դարձնում են Հայաստանի Արմաղան_լեռը,_տեսարան_գագաթիցլավագույն տեսարժան վայրերից մեկը:                    
Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով: Ըստ ավանդապատումի մարախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու մնան մարդկանց անտեսանելի: Ասում են երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին: 
???????????????????????????????
Կոթավանքը գտնվում է Մարտունուց 3կմ  հեռավորության վրա գտնվող Բագրատունիների տոհմական իշխանանիստ արքայական ձկնորսարան Կոթ քաղաքի / IX-Xդդ./ ավերակների տարածքում:Այն համեմատաբար պահպանված, բայց խոնարհված եկեղեցի է:
Կոթավանքի շրջակայքում  կան պահպանված տարբեր չափսի խաչքարեր:
Կոթի գյուղը իբրև բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այն կոչվել է Կոթ, Կոթի, Կոթիգեղ: 1970թ. գյուղի մի բնակչի այգուց գտնվել էուրարտական շրջանի մի արձան, որը համարվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: Արձանը ներկայումս, որպես պատմական արժեքավոր առարկա պահպանվումէ Սարդարապատի ազգագրական թանգարանում: 1964թ. Կոթիգեղը վերանվանվել է Շավարշավան, տեղացի հեղափոխական Շ. Ամիրխանյանի անունով, իսկ1991թ. որդեգրել է իր Կոթի պատմական անունը:
Ահա և մեր ճամփորդության երթուղին: Իսկ մանրամասն ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:
Untitled
…………
………………………………….