Նպատակը․ Նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտելիքները աշխարհագրությունից և մեդիահմտությունները։
Արդյունքը․ Նախագծի արդյունքում կունենանք աշխարհագրական տերմինների բառարան
Մասնակիցները․ 5-րդ դասարանցիներ
Ժամանակահատված․ հոկտեմբեր 2013թ — մայիս 2014թ․
Նկարագրություն․ «Բնագիտություն» առարկան 5-րդ դասարանում իր մեջ ներառում է նաև որոշ գիտելիքներ աշխարհագրությունից։ Որպեսզի այդ գիտելիքներն ավելի ամրապնդվեն, որոշեցի 5-րդ դասարանի սովորողների հետ միասին ստեղծել աշխարհագրական տերմինների բառարան։ Բառարանն իր մեջ ներառում է այն բոլոր նոր տերմինները, որոնք հանդիպում են բնագիտության 5-րդ դասարանի գրքում։
Ամեն սովորող ուսումնական տարվա ընթացքում պետք է ընտրի է բառարանից 3-5 բառ և համացանցից, հանրագիտարանից ու տեղեկատվության այլ աղբյուրներից օգտվելով պատրաստի այդ բառերը բացատրող նյութ։
Նյութը պետք է լինի հստակ շարադրված, ոչ շատ ծավալուն, պարունակի տվյալ տերմինի սահմանումն ու բացատրությունը։
Բացատրված բառը տեղադրվում է սովորողի բլոգում։
Նախագծին մասնակցությունը համարվում է հետազոտական աշխատանք և գնահատվում առավելագույնը 10 միավոր՝ ամեն բառի բացատրության համար։
Նախագծի ամփոփումը տե՛ս այստեղ։
Уведомление: Իմ նորամուտը կրթահամալիր կամ Դիջիպատում 2013 | Ազնիվ Հովհաննիսյան
Уведомление: Դիջիպատում 2013-2014 | Lilit
Уведомление: «Աշխարհագրական տերմինների բառարան» նախագծի ամփոփում | Ազնիվ Հովհաննիսյան
Уведомление: «Աշխարհագրական տերմինների բառարան» նախագծի ամփոփում | Ազնիվ Հովհաննիսյան
Уведомление: Բնագիտության ուսուցումը կրտսեր դպրոցում նախագծերի և ճամփորդությունների միջոցով | Ազնիվ Հովհաննիսյան