Իմ նորամուտը կրթահամալիր կամ Դիջիպատում 2013

Стандартный

P10102232012 թվականի սեպտեմբերն էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր. Smart Notebook ծրագիրի իմացությունս էի բարելավում: Բայց կրթահամալիրից դուրս եկա ոչ միայն ծրագրին ավելի լավ տիրապետելով, այլ նաև զարմանքի ու հիացմունքի զգացողություններով: Զարմացած էի այստեղի ուրախ, ոչ պաշտոնական և թեթև մթնոլորտից, հիացած` սովորողների մեդիահմտություններով, բազմակողմանի զարգացվածությամբ, լայն մտահորիզոնով: Դրանից հետո շատ ջրեր հոսեցին, համագործակցությունս կրթահամալիրի հետ շարունակվեց Հանրակրթական Դիջիթեք 2013-ին իմ և այն ժամանակվա սաներիս մասնակցությամբ, մասնակցեցի դասավանդողների համար կազմակերպված Smart Notebook ծրագրի վերապատրաստման սեմինարներին, ապա` դասավանդեղների քառօրյա սեմինարներին և 2013-ի սեպտեմբերին ոտք դրեցի Դպրոց պարտեզ արդեն որպես դասավանդող:

Եվ այսպես, էական ձեռքբերումներս.

2013-ի ամենաէական ձեռքբերումս, անշուշտ, աշխատանքի անցնելս էր կրթահամալիրում:

Երկրորդ ձեռքբերումը, որ կցանկանամ նշել, իմ բլոգն է, որը դեռ մի քանի ամսեկան է, բայց հասցրել է հարստանալ բազմաթիվ ուսումնական նյութերով, հայրենիքիս գողտրիկ անկյունների մասին իմ փոքրիկ պատումներով, մեծերի ու փոքրերի համար հետաքրքիր տեսադարանով և այլ օգտակար նյութերով:

Սեպտեմբերին պատկերացնել անգամ չէի կարողանում, թե ինչ ասել է աշխատել նախագծերով :  Այժմ մտածում եմ, որ նախագծային աշխատանքը թերևս ամենաաարդյունավետ ու հետաքրիր մեթոդներից մեկն է: 2013-ի ընթացքւոմ իմ կողմից իրականացված  նախագծերի մեծ մասը ուղեկցվեցին ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններով, որոնցից յուրաքանյուրն ինձ համար մի մեծ ձեռքբերում է: Երբ տեսնում ես սովորողի զարմացած-ուրախացած հայացքը, պրպտումը, հետաքրքրությունը ամեն մի ծառի, թփի ու քարի նկատմամբ, հասկանում ես, որ չկա բնությունից մեծ ուսուցիչ: Կարող եմ վստահ ասել, որ յուրաքանչյուր ճամփորդությունից սովորողները վերադարձել են փորձի ու գիտելիքի մեծ պաշարով, որն էլ իմ գերագույն նպատակն էր:

Մեծ ձեռքբերում է ինձ համար նաև 5-րդ դասարանցիների հետ կազմած աշխարհագրական բառարանը: Այս նախագիծը նախատեսված էր ամբողջ ուս. տարվա համար, բայց սովորողներն այնքան էի ոգևորված, որ այն ավարտեցինք ընդամենը 2 ամսում:

Ինձ համար ևս մեկ հետաքրքիր նորություն էր ճամբարային գործունեությունը, որի ընթացքում ծնվեցին երկու հետաքրիր նախագծեր: Առաջինը «Էկոլոգիա ամենափոքրերի համար» բնապահպանական նախագիծն է: Նախագծի ընթացքում 5-6-րդ դասարանցիների հետ կազմակերպեցինք բնապահպանական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, 6-րդ դասարանցիները սեմինար-քննարկում անցկացրեցին Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի հետ: Ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում 5-րդ դասարանցիներն իրենց ստացած գիտելիքները փոխանցեցին 3-4-րդ դասարանցիներին իրենց իսկ պատրաստած ուսումնական մեդիանյութերով:

Ճամբարային երկրորդ նախագիծը «Ամերիկանո» դասարան-ռեստորան նախագիծն էր, որն իրականացրեցի Դպրոց-պարտեզի 4.3 դասարանի հետ որպես ջոկատի ղեկավար:

Նշեմ նաև, որ ոչ բոլոր նախագծերը հնարավոր եղավ իրականացնել 2013-ի ընթացքում: «Աշնանային Լաստիվեր» նախագիծի իրականացումը հետաձգվեց մինչև 2014-ի մայիս, իհարկե` որոշ փոփոխություններով և լրացումներով:

2014-ի գլխավոր անելիքները

2014-ի գլխավոր նպատակներիցս մեկը բլոգիս «Հայաստանի գողտրիկ անկյունները» բաժնի համալրումն է, արդեն սովորողների հետ միասին: Իսկ դա նշանակում է իրականացնել բազում ճամփորդություններ դեպի Հայաստանի գողտրիկ անկյունները, որանք շատ են ու չքնաղ:

Առաջարկություններ, խնդրանքներ

Սովորողները երբեմն դժգոհում են, որ բոլոր առարկաներից նախագծեր իրականացնելն իրենց համար բարդ  է և ժամանակատար: Միանում եմ գործընկերներիս առաջարկներին` համագործակցել նախագծեր իրականացնելիս:

Դասավանդողի գործունեության գնահատում

Բլոգի ցուցանիշներ

 

Один ответ

  1. Уведомление: Իմ 2013-2014 ուս․ տարին․․․ | Ազնիվ Հովհաննիսյան

Оставьте комментарий