Daily Archives: 06.01.2014

«Էկոլոգիա ամենափոքրերի համար» նախագծի ամփոփում

Стандартный

Ձմեռային ճամբարային գործունեության ընթացքում՝ դեկտեմբերի 14-26-ը 5-6-րդ դասարանցիների հետ միասին անցկացրեցի «Էկոլոգիա ամենափոքրերի համար» նախագիծը։ Նախագծի ընթացքում

  • 6-րդ դասարանցիներն ունեցան շատ արդյունավետ սեմինար-քննարկում բնապահպան Լևոն Գալստյանի հետ։ Խոսեցինք Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին։ Սեմինարը վերածվեց հետաքրքիր հարցուպատասխանի։
  • Ես և Անահիտ Բեկյանը 5-6-րդ դասարանցիների հետ այցելեցինք Գաֆեսճյան արվեստի միության «Բնության հրաշքների թանգարան»։ Տեսանք բնության հրաշքների եզակի նմուշներ, իմացանք դրանց ծագման մասին։ Վերջում թանգարանի աշխատակիցները սովորողների հետ հետաքրքիր խաղ անցկացրեցին՝ ստացած գիտելիքները ստուգելու և ամրապնդելու համար։
  • 4-6-րդ դասարանցիների հետ անցկացրեցինք բնապահպանական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ, որից հետո 5-6-րդ դասարանցիների հանձնարարվեց իրենց ստացած գիտելիքներով մեդիանյութեր պատրաստել փոքրիկների համար։ Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը (ցանկը շարունակելի է)․
  1. Սամվել Մանասյան «Էկոլոգիա փոքրիկների համար«
  2. Մելքոնյան Շուշանիկ, «Ինչպե՞ս վարվել թափոնների հետ»
  3. Սերգեյ Բոյախչյան «Թափոններ»
  4. Տիգրան Գաբրիելյան «Կարելի է, չի կարելի»
  5. Հարութ Հարությունյան «Պահպանենք բնությունը»
  • Ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում 5-րդ դասարանցիները սեմինարներ անցկացրեցին 3-4-րդ դասարանցիների հետ, իրենց իսկ պատրաստած մեդիանյութերով։ Ահա և այդպիսի մի սեմինարից փոքրիկ ֆոտոշարք․

    Это слайд-шоу требует JavaScript.

    Նախագծի արդյունքում Հիմնական դպրոցի և Դպրոց-պարտեզի 3-6-րդ դասարանցիները ծանոթացան ՀՀ բնապահպանական խնդիրներին, աղբի հիմնախնդրին։ Հուսով եմ՝ այժմ նրանք ավելի խնամքով կվերաբերվեն բնությանը։