Daily Archives: 20.12.2013

«Americano դասարան-ռեստորան» նախագծի ամփոփում

Стандартный

Դեկտեմբերի 20-ին «Americano դասարան-ռեստորան» նախագծի շրջանակներում Դպրոց-պարտեզի 4․3 դասարանը բացեց իսկական ամերիկյան ռեստորան՝ հետաքրքիր ամերիկյան ուտեստներով։ Մինչև «ռեստորանի» բացումը շաաաատ աշխատեցինք՝

  • Նկարահանեցինք գովազդներ՝
    Ադի-բուդիի գովազդ՝ Առաքել Գրիգորյան
    «Americano» ռեստորանի գովազդ
  • Ուսումնասիրեցինք ամերիկյան ազգային խոհանոցը, ընտրեցինք ուտեստներն ու դրանց բաղադրատոմսերը։
  • Գումար ներդրեցինք, կատարեցինք գնումներ։
  • Պատրաստեցինք աղցաններըն ու մնացած ուտեստները, իսկ քաղցրավենիքի հարցում օգնեցին ծնողները։
  • Որոշեցինք ուտեստների ինքնարժեքը, ապա կազմեցինք ճաշացանկ։

Եվ վերջապես դեկտեմբերի 20-ին բացվեց «Americano» դասարան ռեստորանը։ Ոտեստները բազմազան էին՝ աղցաններ, պիցցա ամերիկյան ձևով, սենդվիչներ, ամերիկյան քաղցրավենիք, ադի-բուդի և իհարկե իսկական ամերիկյան դոնաթսներ։ Պարզվում է, ռեստորանի բացմանը սպասում էին ոչ միայն «ամերիկացիները», այլ նաև հաճախորդները, որոնք դասարանի դիմաց անգամ հերթ էին գոյացրել։ Ուտեստները մեծ պահանջարկ էին վայելում և շատ արագ սպառվեց։ Եկավ սովորողների համար ամենասպասված պահը՝ եկամուտների հաշվարկը։ Պարզվեց ամեն սովորող ստացավ իր ներդրածի 60 %-ի չափով շահույթ։
Պետք էր տեսնել սովորողների երջանկությունը, չէ՞ որ առաջին անգամ գումար էին վաստակել։

Ահա և նախագծի ֆոտոպատումը

Это слайд-шоу требует JavaScript.