«Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ» նախագիծ

Стандартный

Նախագծի մասնակիցներ 5-6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամանակահատվածը՝ 2013-2014 ուս․ տարի

Նախագծի նպատակը Սովորողները ինքնուրույն կատարելով հետազոտություններ ու փորձեր սովորելու են ընտրել առողջ սնունդ, հնարավորինս հրաժարվել կոնսերվանտներ և սննդային վտանգավոր հավելումներ պարունակող սնունդից։ Նախագծի հիմնական նպատակներից մեկն է սովորողներին ցույց տալ ծխելու վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։

Նախագծի ընթացքը և քննարկվող հիմնական հարցերը

Առողջ սնունդ

Նախ կրթահամալիրի սովորողների շրջանում անցկացնում ենք հարցում, թե նրանք արագ սնունդից ի՞նչն են նախընտրում, դրսում ավելի հաճախ ի՞նչ են ուտում և խմում։ Ըստ պատասխանների ձևավորվում է սննդի և խմիչքների մի շարք, որը պետք է ուսումնասիրել։

  • Սովորողները բաժանվում են խմբերի, ամեն մի խումբ ուսումնասիրում է որևէ արտադրանք, ուշադրություն դարձնելով հետևյալ հանգամանքներին՝
  1. Պահպանման ժամկետ․ Համապատասխանո՞ւմ է արդյոք տվյալ արտադրանքի պահպանման ժամկետը չափանիշներին։
  2. Բաղադրություն․ Ինչի՞ց է կազմված արտադրանքը, ի՞նչ վնասակար նյութեր, հավելումներ է պարունակում, ինչպե՞ս են այդ հավելումներն ազդում մարդու օրգանիզմի վրա և այլն։
  • Առաջարկվում է առողջ այլընտրանք տվյալ արտադրանքին։

Առողջ ապրելակերպ

  • Սովորողների հետ միասին անցկացնում ենք հարցում 15-ից մեծ անձանց հետ ծխելու վերաբերյալ։ պարզում ենք տեղյակ ե՞ն արդյոք ծխելու վատ հետևանքների մասին և եթե այո, ինչո՞ւ են ծխում։
  • Սովորողներին հանձնարարվում է ուսումնասիրել թե երթուղայիններում, հասարակական այլ վայրերում ծխո՞ւմ են արդյոք, եթե այո, ինչպե՞ս են դրան վերաբերվում շրջապատողները։
  • Ուսումնասիրում և ներկայացնում ենք ծխելու և խմելու վատ ազդեցությունը օրգանիզմի վրա։

Բոլոր նյութերն ու արդյունքները տեղադրվելու են սովորողների բլոգում և նախագծի հաշվետու էջում։

Նախագծի կատարման ընթացքում սովորողները կարող են օգտվել հետվյալ կայքերից և նյութերից՝

http://prodobavki.com/

Քրիստինե Սահակյանցի Բլոգ

Հայկական հանրագիտարան

http://www.youtube.com/watch?v=DTIxRNpDBb0

http://www.youtube.com/watch?v=E9g4dqiaFMw

http://www.youtube.com/watch?v=TkVGzcgB5d0

http://otruta.com/

Քանի որ նյութերի մեծ մասը ռուսերեն լեզվով են, նախատեսվում է նաև համատեղ աշխատանք ռուսերենի դասավանդողների հետ։

Նախագծի արդյունքներ․

Один ответ

  1. Уведомление: Բնագիտության ուսուցումը կրտսեր դպրոցում նախագծերի և ճամփորդությունների միջոցով | Ազնիվ Հովհաննիսյան

Оставьте комментарий