«Քարանձավային բնակավայրերը Հայաստանում» նախագիծ

Стандартный

Նախագծի մասնակիցներ.   5-6-րդ դասարանցիներ

Ժամանակահտվածը.            Սեպտեմբերի 4-Հոկտեմբեր ամիս

Նախագծի նպատակը.         Նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտելիքները բնագիտությունից, պատմությունից, աստղագիտությունից, աշխարհագրությունից:

Նախագիծն ուղղորդող հարցեր. 

  1. Ի՞նչ մոլորակի վրա ենք մենք ապրում: Ի՞նչ տեսք ունի այն և ե՞րբ է առաջացել:
  2. Բացի մեր մոլորակից ի՞նչ մարմիններ կան Տիեզերքում:
  3. Ի՞նչ են աստղերը: Շարժվո՞ւմ են արդյոք դրանք: Ի՞նչ են համաստեղությունները:
  4. Որտե՞ղ էին ապրում առաջին մարդիկ և ինչո՞վ էին սնվում:
  5. Քանի՞ տեսակի քարանձավեր գիտեք:
  6. Ինչպե՞ս էին հնում մարդիկ պահպանում սնունդը քարանձավներում:
  7. Ո՞վ էր Մխիթար սպարապետը: Ի՞նչ կարևոր հաղթանակ է նա տարել և ինչպե՞ս է սպանվել:
  8. Որտե՞ղ է գտնվում Սյունիքի մարզը: Ի՞նչ հարևան մարզեր ունի: Ո՞ր պետությանն է հարևան: Ո՞րքան է մարզի տարածքը, բնակչությունը: Որո՞նք են մարզի քաղաքներն ու մարզկենտրոնը: Ի՞նչ խոշոր գետ է հոսում մարզով և ի՞նչ լեռնաշղթա կա: Ինչ առանձնահատկություններ ունի մարզը:
  9. Որտե՞ղ է գտնվում Տաթևի եկեղեցական համալիրը, ե՞րբ է կառուցվել, ի՞նչ կարևոր նշանակություն է ունեցել:
  10. Խնձորեսկի ճոճվող կամուրջը ե՞րբ է կառուցվել, ինչքա՞ն է դրա երկարությունը և բարձրությունը: Քանի՞ մարդ կարող է միաժամանակ կանգնել այդ կամուրջի վրա:

Նախագծի ընթացքը.

  1. Դասվանդողը սովորողներին ծանոթացնում է նախագիծին, պարզաբաում առաջացած հարցերը, ներկայացնում տեղեկատվության  աղբյուրները:
  2. Սովորողներն ըստ իրենց ցանկության բաժանվում են խմբերի` աստղագետներ, պատմաբաններ, աշխարհագրագետներ, բնագետներ:
  3. Կոնկրետացվում են ամեն մի խմբի անելիքները, կատարվում է աշխատանքի բաժանում:
  4. Սեպտեմբերի 26-28 եռօրյա հայրենագիտական ճամփորդություն դեպի Քարահունջ, Հին Գորիս և Խնձորեսկի քարանձավային քաղաք ,Տաթևի եկեղեցական համալիր (ճամփորդության ծրագիրն` այստեղ):
  5. Սեպտեմբերի 29-ից սկսած՝ արդյունքների մշակում, հրապարակում և գնահատում:

Նախագծի արդյունքները

Սովորողները պետք է նախապատրաստեն և բլոգերում հրապարակեն նյութեր հետևյալ թեմաներով`

  • «Քարանձավային բնակավայրերը Հայաստանում»
  • «Առաջին աստղադիտակը Հայաստանում. Քարահունջ: Քարահունջի և Սթոնհենջի համեմատությունը»
  • «Աշխարհագրական անդրադարձ Սյունիքի մարզին»
  • «Մխիթար Սպարապետը և Սյունիքի ազատագրական պայքարը նրա օրոք»

Նախագծի գնահատում

Նախագիծը գնահատվում է 10 բալանոց սանդղակով, ըստ հետևյալ չափորոշիչների:

Նախագծի ընթացքն ու արդյունքներն՝ այստեղ։