«Բնագիտություն» առարկայի ծրագիր 4-5-րդ դասարանների համար

Стандартный
  1. «Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը.

            Բնագիտությունը 4-5 դասարաններում բնության մեջ  մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը: Այն ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, հայրենագիտական ճամփորդությունների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով և լաբորատորիայում, փորձի հիման վրա, աստղացուցարանում, ասղադիտարանում:

Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրը սովորողներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելն է: Սովորողը ծանոթանում է բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ, պարզ փորձերի միջոցով իր ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքի նախնական հմտություններ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են նրա ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն,  ուսումնական աշխատանքը մինչև վերջ հասցնելու համառություն, ինքնուրույն վերլուծելու, եզրակացություններ անելու, համագործակցային ունակություններ, ինքնուրույն «հայտնագործություններ» կատարելու ձգտում: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում:

Բնագիտությունը փոխկապակցվում է մայրենի և օտար լեզուների, պատմության, մաթեմատիկայի, կերպարվեստի, դիզայնի, ֆիզկուլտուրայի, թատրոնի, երաժշտության հետ:

 

5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.

  • դիտել և նկարագրել երևույթը,
  • կարողանալ չափել հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, զանգված, ժամանակ, և այլն), հասկանալ դրանց անհրաժեշտությունը, իմանալ դրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը
  • տարբերել երևույթի կարևոր և երկրորդական (պատահական) կողմերը,
  • երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
  • բնության երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել,
  • փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում ներկայացնել.

բ. ունենա՝

  • նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ,
  • փորձեր կատարելու պարզագույն հմտություններ,
  • երևույթը նկարագրող մեծությունների միջև կախվածությունը փաստելու հմտություններ,
  • փորձերից սեփական եզրակացություններ անելու հմտություններ,
  • նախնական գիտելիքներ տիեզերքի, Երկիր մոլորակի, դրա կառուցվածքի կառուցվածքի, մայրցամաքների և օվկիանոսների մասին։

 

  1. Ուսումնական միջավայր.

Քանի որ  բնագիտությունը  հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով, անհրաժեշտ է.

  • բակ-պարտեզ, ջերմոց, թռչունների, կենդանիների բներ,
  • կահավորված լաբորատորիա,
  • աստղացուցարան, աստղադիտակ,
  • համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ,
  • թվային ֆոտոխցիկ,
  • տեսախցիկ,
  • էլեկտրոնային ռեսուրս,
  • բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն:
  1. Թեմաները ըստ չափորոշիչների

 4-րդ դասարան

  • Տիեզերք: Արեգակնային համակարգ
  • Երկիր մոլորակ. Մայրցամաքներ և օվկիանոսներ
  • Լուսին. Հետազոտումն աստղադիտակի միջոցով
  • Տեղանքի հետազոտում և կողմնորոշում, կողմնորոշում բնության մեջ
  • Բնակավայրի հատակագծի կազմում
  • Չափեր և չափումներ
  • Ես և իմ մարմինը. առողջ ապրելակերպ
  • Շրջակա միջավայրի խնամք. բույսեր և կենդանիներ

 5-րդ դասարան

 

  • Մարմիններ և նյութեր
  • Չափեր և չափումներ
  • Երկիր մոլորակի կառուցվածքը, ոլորտները և դրանց փոխադարձ կապերը՝
    -Երկրի ներքին կառուցվածքը, Երկիրը կազմող ապարները, օգտակար հանածոները
    -ՀՀ բնական ռեսուրսները, օգտակար հանածոները, ՀՀ-ում հանդիպող ապարների տեսակները
    -Մակերևույթի ձևեր
    -Բնական աղետներ՝ հրաբուխ, ջրհեղեղ, երկրաշարժ, սողանք և այլն: Անվտանգության կանոնները բնական աղետների ժամանակ
    -Երկրի ջրային թաղանթը, ջրի նշանակությունը, հատկությունները, ջրի շրջապտույտը բնության մեջ
    -Համաշխարհային օվկիանոս՝ օվկիանոսներ, ծովեր, լճեր, ստորգետնյա և մթնոլորտային ջրեր
    -Ջրի հիմնախնդիրը Երկիր մոլորակի վրա
    -Մթնոլորտ, դրա սահմանները, կառուցվածքը
    -Մթնոլորտի խոնավությունը. մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումների առաջացումը
    -Քամի, քամու առաջացումը, քամիների տեսակները
    -Մթնոլորտային ճնշում
    -Եղանակ, դրա փոփոխությունը
    -Մթնոլորտի աղտոտվածության հիմնախնդիրը

 

  1. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական բովանդակությունը, կազմակերպումը

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է  փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով,  աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան,  թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելություններով, հայրենագիտական ճամփորդություններով:

Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ:

Տանը սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ, իր ցանկությամբ  կատարում է իր՝ որպես լրացուցիչ կրթություն ընտրած տնային աշխատանքը, կարդում գիտահանրամատչելի գրականություն:

Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք, մասնակցում է  տարբեր մրցույթների:

Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի,  ներառվում են խմբային աշխատանքների մեջ:

5.Գնահատումը

Սովորողները գնահատվում են ստուգարքային տարբերակով՝ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող նախագիծ էլեկտրոնային եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:

Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին մասնակցությունը և դրանց անդրադարձը: Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Կիսամյակի ընթացքում ստեղծվում է սովորողի անհատական թղթապանակը, որտեղ ամփոփվում է կատարած աշխատանքները: Տարեկան գնահատումը կատարվում է ստուգարքային աշխատանքի՝ էլեկտրոնային բնագիտական գիրք  ստեղծելու հիման վրա:

 

Գրականություն 

  • Ս. Նեսիսյան, «Աստղալից երկինք»
  • Բ. Թումանյան, «Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից»
  • Վ. Վասիլյան «Աստղային այբուբեն»
  • Ֆ. Լևի «Ինչից է ամեն ինչը»
  • Ф. Рабиза «Опыты без приборов»
  • Ф. Рабиза «Космос у тебя дома»
  • М. Гершензон «Головоломки профессора Головоломкина»
  • Gardner «Amusing experiments»
  • Էլեկտրոնային ռեսուրսներ

    Հասմիկ Նալբանդյան

    Ազնիվ Հովհաննիսյան

     

 
Реклама

One response

  1. Уведомление: Բնագիտության ուսուցումը կրտսեր դպրոցում նախագծերի և ճամփորդությունների միջոցով | Ազնիվ Հովհաննիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s