Խնձորեսկ` քարանձավային քաղաք և ճոճվող կամուրջ

Стандартный

images

Ըստ ձեզ մինչև ե՞րբ են մարդիկ քարանձավններում ապրել: Համոզված եմ` շատերդ կասեք մարդիկ վաղուց են լքել քարանձավները: Եվ կսխալվեք: Իրականում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գնտվող Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրում մարդիկ ապրել են քարանձավներում ընդհուպ մինչև 1950-ական թվականները: Այո-այո, ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր «կացարանը» 1958թ.-ին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը: Սա այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ:

Ինչպես նշեցի, Խնձորեսկը գյուղ է ՀՀ Սյունիքի մարզում:  Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772,8 հա: Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա: Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։: Չնայած իր փոքր տարածքին, հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող  կոթողներով ու տեսաարժան վայրերով: Դրանցից ամենահայտնին թերևս Խնձորեսկի ճոճվող կամուրջն է: Դրան հասնելու համար պետք է մոտ 15 րոպե քայլել դրախտ հիշեցնող արահետով: Շուրջբոլորը կանաչ է ու մաքուր: Ակամայից ցանկանում ես, որ այդ ճանապարհը երբեք չվերջանա: Բայց վերջնակետում բացվում է մի հիանալի տեսարան` դիմացը Խնձորեսկի ձորն է, իսկ դրա վրա ծայրեծար ձգվում է կամուրջը, որը կապում է միմյանց Հին և Նոր Խնձորեսկները:
399           Կամուրջը կառուցվել է վերջերս` 2012թ-ին, գյուղի բնակիչների կողմից, իրենց սեփական ձեռքերով: Նույնիսկ բեռները տեղափոխելու համար ոչ մի մեքենա չի օգտագործվել, ամեն ինչ տեղափոխել են ձիերով: Յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ սա շատ խիզախ ու հայրենասեր գործունեություն է: Նպատակն էր թերևս պահպանել իրենց հայրենի քաղաքի բնական և պատմական ժառանգությունը, քանի որ նոր կամուրջը կարող է օգնել ձեզ տեսնել, զգալ, լսել, սովորել, և զգալ շատ բաներ հնագույն ժամանակներից ի վեր:

972048_262678537190468_963322123_n

Այն  ունի 160մ երկարություն և 63 մ առավելագույն բարձրություն և 14 տոննա քաշ: Իդեալական վայր է ադրենալինի սիրահարների համար: Գյուղի այցելուները, զբոսաշրջիկները վախենալով են անցնում օդից կախված կամրջով, մինչդեռ գյուղի բնակիչները կասկածի տակ չեն դնում մետաղալարերի ամրությունը:

992942_3219878672837_740008588_n

        Կամուրջից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է ուշադրության արժանի ևս մի վայր` սբ. Թադևոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը: Նա հայ ազատագրական պայքարի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, Դավիթ-Բեկի հետևորդը: Նրա ջանքերով պահպանվեց ներկայիս Սյունիքը:

Դե իսկ եկեղեցին այժմ կիսաքանդ է, պահպանվել է միայն պատերի մի մասը: Բայց և այսպես, այս վայրը պահպանել է իր յուրահատուկ հանգստությունն ու միստիկան, հայ ազատագրական պայքարի ոգին:

Քարանձավային բնակարաններ

Եվ վեջապես կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է` իր բազմաթիվ տուն-քարանձավերով ու «առանձնատներով»: Ասում են` երբ Հին Խնձորեսկում նոր ընտանիք է ծնվել, աղջկա և տղայի հարազատները հավաքվել են և մի նոր քարանձավում «տուն» են սարքել ընտանիքի համար: Այնուհետև, նորաստեղծ ընտանիքի մեծացմանը զուգնթաց, այդ տունը մեծացել և դառել է բազմասենյականոց: Քարանձավ-բնակարանն ունեցել է երդիկ, խորը փորված հոր` մթերք պահելու համար, և ժայռափոր դարակներ: Կան նաև երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են այն ժամանակվա իշխանները: Դրանց մուտքին հասնելու համար պետք է ժայռից պարաններով իջնել: Որոշները նույնիսկ պատշգամբներ ունեն: Կարելի է անվերջ հիանալ այս տեսարանով, բայց խորհուրդ կտայի առաջ գնալ արահետով, որի երկու կողմերում հիասքանչ մասրենիներ են աճում: Մոտ 5 րոպե քայլքից հետո կհասնեք  նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրին, որը նաև անվանում են «Սոնայի կրծքեր»:
1005429_504974759576439_202220863_n             Հին ավանդույթը պատմում է, որ երբ հերթական անգամ  Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ  կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:

Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և  պահպանի որբացած թոռներիս… »:

Աղբյուրի ջրով զովանալուց հետո շարունակում ենք մեր ճանապարհն ու քիչ հետո հասնում սբ. Հռիփսիմե եկեղեցի:

old-khndzoresk-armenia-2Այն կառուցվել է 17-րդ դարում` 1666թ-ին:  Տուժել է և’ թշնամիների հարձակումներից, և’ բազմաթիվ երկրաշարժերից: Այժմ կանգուն է միայն եկեղեցին և գերեզմանոցը շրջապատող ավերված պարսպապատի մի հատվածը:

Սա, թերևս, կարելի է վերջին կանգառը համարել: Սակայն սրանով Խնձորեսկի գաղտնիքները չեն վերջանում: Դրանք լավ թաքնված են նրա բազմաթիվ քարանձավերի խորքերում, որոնցից յուրաքանյուրն իրենից մի պատմություն է ներկայացնում:

    Սիրենք բնությունը, պահպանենք և անվնաս մեր սերունդներին փոխանցենք այն, ինչ ունենք: 
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s